211652_close_icon
views-count2801 դիտում article-date 22:47 18-10-2018

Մարմնամարզիկների թիմը մեկնում է աշխարհի առաջնություն

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը լիարժեք կազմով կմասնակցի հոկտեմբերի 25-ին Դոհայում մեկնարկող աշխարհի առաջնությանը: Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը իրենց վարպետությունը կցուցադրեն բազմամարտում, իսկ Հարություն Մերդինյանը,Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը` առանձին գործիքների վրա: Բազմամարտիկների արդյունքներին կգումարվեն նաև առանձին գործիքներից մեր տղաների մեկական լավագույն ցուցանիշները,որոնք հաշվի են առնվում թիմային պայքարում: Աշխարհի 43-րդ առաջնությունը վարկանիշային է: Քսանչորս լավագույն թիմերին է իրավունք տրվում մասնակցելու 2019թ. աշխարհի առաջնությանը, որը բնույթով նաև օլիմպիական վարկանիշային ստուգատես է: ՀՀ հավաքականին Քաթար կուղեկցեն գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչներ Արտյոմ Ավետյանը,Կարեն Բաղդասարյանը,Հայկ Նազարյանը: Մրցակարգի համաձայն յուրաքանչյուր մասնակից երկիր պետք է ներկայացնի միջազգային կարգի երկու մրցավար: Այդ դերում կլինեն Հակոբ Սերոբյանը և Արթուր Գյուրջինյանը: Մեր պատվիրակությունը Քաթարից կվերադառնա նոյեմբերի 5-ին, որից հետո, նոյեմբերի 20-ին, հավաքականը կմեկնի Գերմանիայի Գոթբուս ` աշխարհի գավաթի խաղարկություն, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր