211652_close_icon
views-count1803 դիտում article-date 18:36 23-04-2021

Որևէ երաշխիք չկա, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են․ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Tert.am-ը գրում է. Որևէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող։ Այս մասին աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդառնալով անվտանգության հարցերին։

«Հիմա իշխանություները խոսում են նրա մասին, որ Ռուսաստանը երկկողմ պայմանագրով ունի պարտավորություն, որպես մեր ռազմաքաղաքական դաշնակից մեզ պաշտպանելու։  Այո՛, ունի, բայց ռազմաքաղաքական դաշնակից նշանակում է՝ դու ունես բանակ, ինքն ունի բանակ, դուք ունեք պայմանագիր, ստեղծում եք ռազմական դաշինք, որին մասնակցում եք՝ դու քո բանակով և Ռուսաստանը իր բանակով»,–ասել է նա և նկատել, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները մասնակցում են այդ դաշինքին՝ ամեն մի երկիր իր բանակով։

«Եթե Հայաստանում մտածեն, որ կարող են լուծարել բանակը՝ հինգ տարին մեկ եռամսյա ինչ–որ անհասկանալի հավաքներով բանակ ունենալ չես կարող»,–ասաց նա։ Երկրորդ նախագահը օրինակ բերեց՝ ՆԱՏՕ–ում պարտադիր նորմ է, որ անդամ երկրները ՀՆԱ-ի երկու տոկոսը ծախսեն պաշտպանության հարցերի վրա։

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր