211652_close_icon
views-count3071 դիտում article-date 16:08 23-04-2021

Որեւէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող. Ռոբերտ Քոչարյան. News.am

Որեւէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ինչպես հայտնում է News.am-ը, այս հանդիպումը եղել է ապրիլի 21-ին:

Նրա խոսքով, իրականում առաջին հերթին սահմանները պետք է պաշտպանի քո բանակը, քո զինված ուժերը,  ընդհանրապես, քո անվտանգության համակարգը:

«Հիմա իշխանությունները խոսում են այն մասին, որ ՌԴ-ն ունի պարտավորություն երկկողմ պայմանագրով որպես մեր  ռազմաքաղաքական դաշնակից, պաշտպանել մեզ: Այո, ունի, բայց ի՞նչ է նշանակում ռազմաքաղաքական դաշնակից: Դա  նշանակում է, որ դու ունես բանակ, ինքն ունի բանակ, դուք ունեք պայմանագիր, ստեղծում եք  ռազմական դաշինք, որին մասնակցում ես դու քո բանակով, Ռուսաստանն իր բանակով: ՀԱՊԿ-ի շրջանակում բոլոր անդամ երկրները մասնակցում են այդ դաշինքին ամեն մեկն իր բանակով: Եթե Հայաստանում մտածեն, որ կարող են լուծարել բանակը, 5 տարին մեկ 3 ամիս, ինչ-որ անհասկանալի հավաքներով բանակ ունենալ, չես կարող: Օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների մոտ պարտադիր նորմ է ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսել պաշտպանության հարցերի վրա: Ռազմաքաղաքական դաշինքը հենց սա է:

Եթե քո բանակը մարտունակ չի, եթե քո բանակի վիճակն այն է, ինչ այսօր ունենք, սա նշանակում է, որ մենք պետք է ասենք՝ մենք ի վիճակի չենք մեզ պահել, Ռուսաստանը պետք է պահի: Ուրեմն դու փոխիր քո կարգավիճակը, ասա՝ ես պրոտեկտորատ եմ խնդրում, այլ պայմանագիր ստորագրիր, ասա՝ բանակի կարիք չունեմ, կամ այդպիսի վտանգ չկա, կամ  ուժս չի պատում, արի ինձ պաշտպանի»,-հայտարարեց Քոչարյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ մենք չափազանց արագ տեմպերով պետք է վերականգնենք մեր հնարավորությունները, մեր բանակը. «Հակառակ դեպքում այդ ռազմաքաղաքական դաշինքը իմաստազուրկ է: Որովհետեւ մի կողմի բավարար չափով ներդրում չի անում այդ դաշինքին մասնակցելու համար: Անցել է 6 ամիս, դուք որեւէ քննարկում ԱԺ-ում լսե՞լ եք մեր անվտանգության հարցերի շուրջ: Որեւէ կառավարության որոշում տեսե՞լ եք, որ կվերաբերի մեր զինված ուժերին:

Խոսում են ինչ-որ անհասկանալի ռեֆորմների մասին»:

Քոչարյանը հիշեցրեց, որ 2020-ի գարնանը թե ամռանը ընդունվել է երկրի անվտանգության հայեցակարգը, որտեղ Արցախի Հանրապետություն բառը չկա. «Մի քանի ամիս հետո եղավ այս պատերազմը, որեւէ փոփոխություն այդ փաստաթղթի մեջ չի մտցվել: Այսօր անվտանգության հարցերում ոչինչ չի արվում:

Այո, ունենք Ռուսաստան, որը պարտավորություն ունի պայմանագրով, բայց եթե մենք մեր մասը պարտավորությունները չենք կատարում, ապա մեծ հարց է, թե մեր անվտանգությունը երաշխավորված է, թե ոչ: Դա է պատճառը, որ Ադրբեջանի նախագահն այսպիսի հայտարարություններ է անում, որովհետեւ տեսնում է, թե ինչ է կատարվում երկրում, տեսնում էմեր վիճակը եւ ինչ ուզում ասում է, ոնց ուզում ոտնահարում է մեր արժանապատվությունը»:

Նմանատիպ նյութեր