Ողջունելի և հիանալի մտահղացում. Մարտակերտի դպրոցի աշակերտուհին պատերազմական օրերին գիրք է գրել՝ իր կողմից որպես փոքրիկ ներդրում զինվորներին...
Մարտակերտ. Ողջունելի և հիանալի մտահղացում
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մալենա Մուսայելյանը պատերազմական օրերին գիրք է գրել՝ իր կողմից որպես փոքրիկ ներդրում զինվորներին...
Եվ ցավից ծնված այդ գիրքը նա վերնագրել է՝ «ԱՆԿՅԱՆՔ ԿՌԻՎ» ...
Երբ պատերազմի արհավիրքով ապրում են բոլորը՝ մեծից փոքր, իսկ այդ բոլորի միջից նաև գրիչը ձեռքն է վերցնում մի աղջնակ և դողդոջուն հայացքով ու դողդողացող ձեռքով տողեր գրում պատերազմի ծանր օրերի մասին՝ հենց պատերազմական օրերին, մտածելով այդ ձևով օգնելու բանակին և զինվորներին։ Նա ցանկացել է այցելել հիվանդանոցներ՝ մարտադաշտում վիրավորված տղաներին օգնելու համար…
Պատերազմից ծնված՝ հենց <Անկյանք կռիվ> գրքի շնորհանդեսն էր օրերս Մարտակերտի կենտրոնական գրադարանում։ 16-ամյա Մալենա Մուսայելյանը սովորում է 11-րդ <ա> դասարանում:
«Անկյանք կռիվ» գիրքը նվիրված է պատերազմի այդ դաժան օրերին և հայ զինվորին. հեղինակ՝ Մալենան իր սրտից բխած տողերը թղթին է հանձնել և որը շնորհանդեսի օրը գրքից ընթերցել է հայ զինվորին նվիրված տողեր, նաև ընթերցել է ահեղ պատերազմից և խաղաղ լուսաբացի կարոտով համեմված այդ տողերը:
Մալենան այցելել է զորամաս և քաղցրավենիք է տարել զինվորներին՝ մի քանի օրինակ գրքույկի վաճառքից գոյացած գումարով:
Տա Աստված, շատանան Մալենայի գրքի օրինակները և աղջկա երազանքը լիարժեք կատարվի:
Հաջողություն 16֊ամյա Մալենային, մաղթում ենք ստեղծագործական վերելքներ՝ կապույտ և խաղաղ երկնքի տակ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Մարտակերտ. Ողջունելի և հիանալի մտահղացում Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մալենա...
Опубликовано Lusine Zaqaryan Четверг, 22 апреля 2021 г.