211652_close_icon
views-count1097 դիտում article-date 18:10 22-04-2021

ԱՀ Մարտակերտում բացվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ Մարտակերտի շրջանային բուժմիավորումում այսօր՝ ապրիլի 22-ին, բացվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունք:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասել է, որ բաժանմունքը վերանորոգվել, կահավորվել և համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով:

Նրա խոսքով՝ բաժանմունքի բացման նպատակն է շրջանի բնակչությանը ժամանակին և որակյալ անհետաձգելի բուժօգնության տրամադրելը։

Այժմ ծանր հիվանդների վիճակը կարող է կարգավորվել բաժանմունքում մինչև տեղափոխելն այլ բաժանմունք կամ հիվանդանոց: «ԿԽՄԿ-ն բաժանմունքին նվիրաբերել է շնչառական վերակենդանացման հավաքածու, զանազան զոնդեր, ինտուբացիոն խողովակներ և միանվագ օգտագործման այլ պարագաներ, վիրակապական սեղաններ, մահճակալներ, ավտոկլավ, չոր ստերիլիզատոր, թթվածնի խտացուցիչ սարք, սրտային մոնիտորներ և այլ սարքավորումներ և հետագայում նախատեսվում է անձնակազմի համար կազմակերպել «Անհետաձգելի բժշկական օգնության հիմունքներ» թեմայով դասընթաց»,- մասնավորապես ասել է Է. Մուսայելյանը:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր