1363 դիտում
16:23 23-09-2015
ԵՊԲՀ-ում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի «Լևոն և Էլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնում բացվեց մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունք:
Նորաբաց բաժանմունքում տեղադրվեց նաև հանրահայտ General Electric ընկերության Brivo MR 355 նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը, որը նվիրաբերվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության և հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանի, նրա տիկնոջ` Արտեմիս Նազարյանի և նրանց որդու` ամերիկահայ առաջատար ռադիոլոգ, ԱՄՆ-ի Թոմաս Ջեֆերսոնի ուլտրաձայնային և ռադիոլոգիայի և հետազոտական ինստիտուտի ղեկավար, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Լևոն Նազարյանի կողմից:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր երախտագիտությունը հայտնեց միջոցառմանը ներկա ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին, Նազարյանների ընտանիքին, ինչպես նաև այն բոլոր բարերարներին, ովքեր մեծ ներդրումներ են կատարում այս ոլորտում: Նախարարն ընդգծեց, որ Սփյուռքում բնակվող շատ անվանի բժիշկներ անմոռանալի դերակատարություն են ունեցել հայրենիքի առողջապահական համակարգի տարբեր ոլորտների զարգացման, բժշկական օգնության և սպասարկման բարելավման գործում:
«Ուրախալի է, որ այս հիվանդանոցի նաև երիտասարդ բժիշկները հնարավորություն կունենան աշխատելու այն սարքավորումներով, որով հագեցած են աշխարհի լավագույն կլինիկաները»,- ասաց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ նորագույն սարքավորումները էականորեն նպաստում են մատուցվող ծառայությունների, հիվանդությունների ախտորոշման որակի բարելավմանը, կանխարգելիչ բժշկության զարգացմանը:
Առողջապահության նախարարը առանձնահատուկ շեշտեց, որ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցն իր ուրույն տեղն ունի առողջապահական համակարգում և դրա վառ օրինակն է կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների, ծանր դեպքերի բուժումը, բուժանձնակազմի նվիրված աշխատանքը:
ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց, որ ԵՊԲՀ-ի կյանքում հուզիչ օր է:
Նա ընդգծեց, որ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը հնարավորություն կընձեռի շուրջ երեք անգամ բարելավել ախտորոշիչ ծառայությունների հզորությունները:
Նշվեց, որ նոր սերնդի այս սարքը ապահովում է պատկերի բարձրակարգ արտացոլում, ինչն առավել ճշգրիտ ախտորոշման հնարավորություն է տալիս: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի միջոցով հնարավոր կլինի անցկացնել հետազոտություններ, որոնք նախկինում հասանելի չէին Հայաստանում, այդ թվում` սրտի, ոսկրահոդային, ոսկրամկանային և այլն:
Սարքի ընդհանուր արժեքն է 1. 400 000 ԱՄՆ դոլար:
Միջոցառման ընթացքում ՀԲԸՄ-ի և ԵՊԲՀ-ի միջև համագործակցության համաձայնագիր ստորագրվեց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
67737 դիտում
15:09 04-02-2020
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցում բացվեց բոքսային բաժանմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2802 դիտում
22:48 27-03-2016
«Շագանակագեղձի մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակակից ասպեկտները»․ գիտաժողով
Այս բաժնից
718 դիտում
13:00 16-11-2024
Նախագահը և ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին
1486 դիտում
12:08 16-11-2024
ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն «Ագարակ» անցման կետում ծառայության համար
1369 դիտում
11:56 16-11-2024
Ամփոփվել են Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի աշխատանքի արդյունքները