211652_close_icon
views-count982 դիտում article-date 10:15 20-04-2021

Քաղաքականությունը ոմանց համար դարձել է անտեր անապատ, որ անարգել մտնում ու չեն իմանում՝ ուր են գնում. Սենոր Հասրաթյան

Քաղաքականությունը ոմանց համար դարձել է անտեր անապատ, որ անարգել մտնում ու չեն իմանում՝ ուր են գնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նրանց համար, կարծես, կարևորն անսահմանության մեջ լինելն է ու մեկ էլ այն «հեքիաթային» զգացումը, որ այդ անտեր անսահմանության մեջ իրենք տեր ու ամենակարող են...

Այն ինչ, անապատը, բացի խաղաղ ու անսահման լինելուց, ունի նաև հզոր և ավազախառը քամիներով իր անսահմանությունը պղտորելու հատկություն... Ահա հենց այդ ժամանակ է պարզորոշվում, թե այդ ավազախառն քամիների պայմաններում որքանով են մարդն ու անապատն իրար ներդաշնակ...

Հ.գ.- Մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այդ ներդաշնակության բացակայության պատճառով անապատը մեզ խժռում է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Քաղաքականությունը ոմանց համար դարձել է անտեր անապատ, որ անարգել մտնում ու չեն իմանում՝ ուր են գնում: Նրանց համար,...

Posted by Սենոր Հասրաթյան on Monday, April 19, 2021

Նմանատիպ նյութեր