1518 դիտում
10:23 20-04-2021
Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա երկու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, մսի արտադրության ծավալները 0.7 տոկոսով նվազել են: Փոխարենը խոզի եւ ոչխարի մսի արտադրության ծավալներն են աճել. այս տարվա հունվար-փետրվարին խոզի մսի արտադրության ծավալները ավելացել են 0.2 տոկոսով, ոչխարինը՝ նույնպես 0.2 տոկոսով: Փոխարենը պակասել են թռչնամսի արտադրության ծավալները 1.8 տոկոսով: Հայաստանում այս տարվա երկու ամիսներին արտադրվել է 1 մլն 857 հազար 500 տոննա թռչնամիս:
Թռչնաբույծների խոսքերով՝ արցախյան պատերազմով պայմանավորված՝ 2020-ի սեպտեմբերին Վրաստանից հնարավոր չի եղել կազմակերպել ճտերի ներկրման գործընթացը, ինչն էլ ազդել է թռչնամսի արտադրության ծավալների վրա: Բացի այս, այս տարվա երկու ամիսներին հավի մսի գինն է զգալի բարձրացել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս շուկայում գրանցվել է 8.4 տոկոս գնաճ: Ընդ որում, բարձրացել է ե՛ւ ներկրված, ե՛ւ արտադրված հավի մսի գինը: Ըստ մասնագետների՝ ներկրված թռչնամսի թանկացումը պայմանավորված է դոլարի փոխարժեքի բարձրացմամբ, իսկ տեղական հավի միսը թանկացել է, որովհետեւ միաժամանակ բարձրացել են ե՛ւ ներմուծվող կերի գինը, ե՛ւ գազի, էլեկտրաէներգիայի սակագները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3174 դիտում
10:39 10-07-2020
Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են. «Ժողովուրդ»
1121 դիտում
09:25 19-06-2020
Տավարի և խոզի մսի արտադրության ծավալները նվազել են «Ժողովուրդ»
3230 դիտում
10:27 29-05-2021
Խոզի մսի գինը բարձրացել է, արտադրության ծավալները՝ նվազել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան