211652_close_icon
views-count42630 դիտում article-date 23:42 19-04-2021

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Subaru-ն ու Mercedes-ը. վերջինս էլ մխրճվել է կայանված Daf բեռնատարի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի դիմաց,  բախվել են Mercedes և Subaru մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև  Mercedes-ը առաջ է ընթացել և մխրճվել ճանապարհին կայանված  Daf մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:

Վթարի հետևանքով  2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարական հիվանդանոց:

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝  դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյաի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:

 Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ: 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր