211652_close_icon
views-count18256 դիտում article-date 21:12 19-05-2015

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Նիվան ու 02-ը. վերջինը մխրճվել է կայանված DAF մակնիշի բեռնատարի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արարատյան փողոցի թիվ 43 հասցեի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 50-ամյա Պավել Բաբայանի վարած ВАЗ 2102 մակնիշի 07 SS 361 համարանիշի և 29-ամյա Գոռ Հովակիմյանի վարած ВАЗ 21214 մակնիշի 07 LU 029 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով ВАЗ 2102-ը բախվել է կայանված վիճակում գտնվող DAF մակնիշի PTP 635 վրացական համարանիշի բեռնատարին: Վթարի հետևանքով ВАЗ 2102-ի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր