211652_close_icon
views-count158388 դիտում article-date 21:14 19-04-2021

Երևանի ոստիկանությունը իրականացրել է հատուկ օպերացիա. բերման են ենթարկվել 50-ից ավել քրեական հեղինակություններ, որոնց թվում են՝ «Կացին»-ը, «Կաղինը»-ը, «Պնդուկ»-ը, «Քյարթու»-ն, «Թզբեխ»-ը, «Դուշեշ»-ը, «Իքիբիր»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանում իրականացրել են «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» օպերացիան:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել քրեական ենթամշակույթին հարող  50-ից ավել քրեական հեղինակություններ:

Մեծ մասն ունեն մականուններ, այդ թվում՝  «Կացին», «Կաղին», «Պնդուկ», «Քյարթու», «Թզբեխ», «Դուշեշ», «Իքիբիր» և այլն:

 Ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկվել նաև մեծ թվով քրեական հեղինակություններ: 

SHAMSHYAN.com-ը փորձում է  ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից  ճշտել դեպքի հանգամանքները: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր