4392 դիտում
14:21 19-04-2021
Որպեսզի զինվորը ստորաբաժանման կազմում սովորի մարտ վարելուն, առնվազն 6 ամիս պետք է միասին ծառայեն․ Մովսես Հակոբյան. NEWS.am
Զինվորի ուսման, ստորաբաժանման ներդաշնակման ծրագիրը 6 ամիս է, գոնե 6 ամիս մի ծրագրի պիտի մասնակցի, որ ամբողջական, ներդաշնակված ստորաբաժանման պատրաստի զինվոր դառնա։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման հայտարարությանը։
«3 ամիսում ծրագիր հնարավոր չէ իրականացնել։ Ամեն անգամ դառնում է կիսատ-կիսատ։ Առնվազն 6 ամիս պիտի ծառայության մեջ լինի, որ կարողանա մի ուսման ծրագիրն ամբողջությամբ յուրացնել»,- նշեց նախկին բարձրաստիճան զինվորականը՝ հավելելով, որ իր համար առայժ անհայտ է, թե ինչի են ուզում իշխանությունները դրանով հասնել, ուր են ուզում գնալ։ «Որպեսզի զինվորը ստորաբաժանման կազմում սովորի մարտ վարելուն, առնվազն 6 ամիս պետք է միասին ծառայեն»։
Հարցին՝ արդյոք նման գաղափարն այսօր ժամանակավրեպ չէ՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները, ի պատասխան Հակոբյանն ասաց․ «Պետք է հասկանալ, թե պետությունն ուր է գնում։ Այսօրվա քաղաքական իշխանությունը պիտի ասի, թե ուր է գնում։ Երբ չեն ասում, դժվար է եզրակացություններ անելը։ Երկրի անվտանգությունը կախված է մի քանի պարամետրերից։ ԶՈՒ-ը ընդամենը դրա մի մասն է։ Եթե քաղաքական, դիվանագիտական լուրջ ապահովում կա, երբ դու դիվանագիտության մեջ կարողանում ես հաջողություններ ունենալ, զինված ուժերի քանակը կարող է լինել փոքր»։

Նմանատիպ նյութեր
1522 դիտում
14:03 29-09-2016
Օբաման դեմ չէ, որպեսզի իր դուստրերը ծառայեն բանակում
790 դիտում
14:17 30-05-2024
Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե՛ էթիկայի, թե՛ վարքագծի, թե՛ բանակցային կանոններ․ ՄԻՊ
Այս բաժնից
469 դիտում
11:46 27-12-2024
Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Փաշինյանը վարակված է Քովիդով