211652_close_icon
views-count1071 դիտում article-date 16:42 19-04-2021

ԱԺ-ն ընդունել է Մաքսային հսկողության շրջանակում ծառայողական շներ կիրառելու հնարավորություն տվող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է մաքսային ծառայողներին հնարավորություն տալ ծառայողական շներ օգտագործել նաև մաքսային հսկողության իրականացման շրջանակներում ապօրինի ներմուծվող կամ արտահանվող թմրամիջոցների, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղորդմամբ՝ «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 75 «կողմ», 12 «դեմ», 10 «ձեռնպահ» ձայներ:

Օրենքով նախատեսված է ծառայողական շների օգտագործման հնարավորությունը, սակայն սահմանված չէ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ծառայողական շների կիրառումը մաքսային հսկողության շրջանակում: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մաքսային մարմնի հանրային ծառայողները ծառայողական շներ կարող են օգտագործել նաև մաքսային հսկողության իրականացման շրջանակում ՀՀ ապօրինի ներմուծվող կամ ապօրինի արտահանվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ:

Նմանատիպ նյութեր