211652_close_icon
views-count1159 դիտում article-date 12:39 19-04-2021

ԱԺ-ն ընդունել է մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության տուրքի դրույքաչափը նվազեցնող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անուշ Բեղլոյանի, Մխիթար Հայրապետյանի և Վահագն Թևոսյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորներն առաջարկում են նվազեցնել մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար սահմանված տուրքի դրույքաչափը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 73 «կողմ», 5 «դեմ» և 13 «ձեռնպահ» ձայներ:

Մարզային օպերատորների համար տուրքը կարող էր հասնել մինչև 12 մլն դրամի, որը չէր խրախուսում մասնավոր հեռուստաընկերությունների մուտքը մասնավոր մուլտիպլեքս: Նույն իրավիճակը նաև Երևան քաղաքում էր: Նախագծով առաջարկվում է մեկ մարզում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան տուրքը սահմանել բազային տուրքի 3 000-պատիկի չափով, իսկ Երեւան քաղաքում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան՝ բազային տուրքի 30 000-պատիկի չափով:

Նմանատիպ նյութեր