211652_close_icon
views-count2000 դիտում article-date 23:12 18-04-2021

Կարեն Վրթանեսյան. Հայաստանի ներկայիս ընդդիմության ամենամեծ խնդիրն այն է, որ շարունակում է ընկալել Նիկոլ Փաշինյանին զուտ որպես քաղաքական հակառակորդ

Հայաստանի ներկայիս ընդդիմության ամենամեծ խնդիրն այն է, որ շարունակում է ընկալել Նիկոլ Փաշինյանին զուտ որպես քաղաքական հակառակորդ, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո»  կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Հայաստանի ներկայիս ընդդիմության ամենամեծ խնդիրն այն է, որ շարունակում է ընկալել Նիկոլ Փաշինյանին զուտ որպես քաղաքական հակառակորդ։

Այն դեպքում, որ Նիկոլի համար մնացած բոլորը թշնամի են։ «Թշնամի»՝ բառի ուղիղ իմաստով։ Նույնիսկ իր դաշնակիցները։

Իր համար բոլորը թշնամի են, որոնց պատրաստ է ոչնչացնել, այդ թվում և ֆիզիկապես, եթե ունենա դրա հնարավորությունը (իսկ այդ հնարավորությունը ստեղծում է՝ հետևողական կերպով, մեկը մյուսի հետևից ապամոնտաժելով շատ ու շատ ինստիտուցիոնալ արգելակներ)։

Մինչ ընդդիմադիր զանազան ուժեր պոլիտիկ-պոլիտիկ են խաղում Նիկոլի հետ (նույնիսկ այն ուժերը, որոնք ծայրահեղ հականիկոլական հռետորաբանություն ունեն), Նիկոլը պատերազմ է մղում ընդդեմ բոլորի՝ թե՛ մարդկանց, թե՛ ընդհանրապես Հայաստան պետության, որովհետև պետական համակարգի տարբեր բաղադրիչներն իրեն խանգարում են իր միանձնյա իշխանությունն ամրապնդելուն։

Մեր ազգային պետության այդպիսի բաղադրիչներից առ այսօր նրան հաջողվել է «ապամոնտաժել» բանակը, ԱԱԾ-ն, ԱԺ-ն, Արցախը։ Դատական համակարգի ապամոնտաժումն ընթացքի մեջ է...
Բայց մենք քաղաքականություն ենք խաղում»։

Նմանատիպ նյութեր