Արտառոց դեպք՝ Երևանում․ դատարանի բակում մեղադրյալը սեռական օրգանի շրջանում ձեռքի շարժումներով ինչ-որ բան է հասկացրել քաղաքացուն, որը վերջինս ընկալել է՝ որպես սպառնալիք
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 24/1 հասցեում գտնվող Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում դատական նիստի ավարտից հետո գործով մեղադրյալ, Երևանի բնակիչ 62-ամյա Նիկոլայ Մ․-ն սեռական օրգանի շրջանում ձեռքի շարժումներով ինչ-որ բան է հասկացրել Երևանի բնակիչ 61-ամյա Կարեն Խ․-ին, ինչը նա որպես սպառնալիք է ընկալել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Նիկոլայ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։