211652_close_icon
views-count53097 դիտում article-date 21:50 17-04-2021

Ավտովթար Կոտայքի մարզում. Նոր-Հաճն քաղաքում բախվել են Lexus-ն ու Mercedes-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում:
 
Ժամը 19:20-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան և Աշոտ Հարությունյան փողոցների խաչմերուկում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 38-ամյա Գրիգոր Համբարձումյանի վարած Mercedes մակնիշի և Նոր-Հաճն քաղաքի բնակիչ, 45-ամյա Նելլի Բաղրամյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի  վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
 
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներրը վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունքի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վաչագան Եղիազարյանի և ՊՊԾ ջոկի ոստիկան Արա Ցականյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վթարի մեղավոր եղել է Mercedes-ի վարորդը, ով չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող Lexus-ի վարորդին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն է դարձել է ավտովթարի պատճառ:
 
Ոստիկանությունն ունի նաև կասկածներ, որ  Mercedes-ի վարորդը այլ անձ է եղել:
 
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր