211652_close_icon
views-count2613 դիտում article-date 23:30 16-04-2021

Հետախուզվողը հայտնաբերվեց համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Սյունիքի մարզային վարչության և Գորիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 15-ին Գորիս քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցից Գորիսի բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Քաջիկ Ա.-ն, որը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը), 119-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 353.1-րդ (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր