1929 դիտում
12:24 16-04-2021
Մարգահովիտի հանքավայրը շահագործել ցանկացող ընկերությունը պատկանում է Չեխիայի քաղաքացիների, գյուղի բնակիչները դեմ են շահագործմանը, նրանք բողոքի ակցիա արեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Լուռու մարզի Մարգահովիտ գյուղում բնակիչները բողոքի ակցիա են սկսել, քանի որ տեղեկացել են՝ մարզում պղնձի հանք է բացվելու:
Ինչպես հայտնում է Tert.am-ը, հանքի կենտրոնը գտնվում է Եղեգնուտ համայնքում: Կա հինգ ազդակիր համայնք, որոնցից Մարգահովիտն ամենաքիչն է առնչվում հանքի հետ, սակայն այսօր հանրային քննարկումն իրականացվում է Մարգահովիտում:
Բնակիչները պնդում են՝ որևէ մեկն իրենց տեղյակ չի պահել որոշման մասին և հանքի շահագործման ծրագրերի մասին իմացել են շրջանառվող լուրերից: Նրանք պնդում են, որ Լոռու մարզում հանքարդյունաբերական ոլորտի վնասներին արդեն ականատես եղել են և հիմա որևէ կերպ չեն ուզում նույնը տեսնել:
Քաղաքական գործիչ Վազգեն Խաչիկյանը, որն այսօր հանրային քննարկման է եկել որպես հանքի կողմից ներկայացուցիչ, նշեց, որ բնակիչները մինչև բողոքելը պետք է ուսումնասիրեն, լսեն, թե ինչ են պատրաստվում անել, սակայն քաղաքացիները նշեցին, որ եթե քննարկման մեջ թեկուզ մեկ անգամ արծարծվի «հանքի բացում» արտահայտությունը, ապա որևէ կերպ ոչինչ չեն պատրաստվում լսել:
«Ի՞նչ գիտեք, որ հանքի բացումը տուրիզմի դեմ է, ծրագիրը լսե՞լ եք, սա փակ հանք է, այստեղ ո՛չ ֆաբրիկա է լինելու, ո՛չ էլ պոչամբար, որ դուք էլ մտահոգվում եք հետագա վնասների, քաղցկեղի առաջացման մասին, հիմա այսքան մարդ, որ այստեղ է հավաքվել, ավելի շատ է վնաս տալիս Մարգահովիտ գյուղին, քան այդ հանքը, որ պետք է բացվի»,- ասաց նա և հավելեց, որ հանքի շահագործման դեպքում հանքանյութը պարզապես դուրս է բերվելու և տեղափոխվելու Արարատի մարզ:
Բնակիչներից Արա Կոտինյանը նշեց, որ հանրային քննարկման կարիք բացարձակ չկա, քանի որ բնակիչները ոչինչ չեն ուզում լսել: «Բան չունեմ ասելու, լավ են համոզում, բայց թող գնան այնտեղ, որտեղ իրենց կլսեն: Գուցե մարդիկ կան, որ համաձայն են հանքի բացմանը, նույն կերպ կան մարդիկ, որոնք համաձայն են Արցախը հանձնելուն, այս ընտրություններին սխալ ընտրություն կատարելուն, բայց միանշանակ է՝ այստեղ հանք չի լինելու: Հարցնում եմ՝ ո՞վ է հանքի հիմնադիր-տնօրենը, ասում է՝ չեխ է, բայց անունն այնքան դժվար է, որ չեմ հիշում, այսինքն՝ Դուք այն մարդուն եք ներկայացնում, որ անգամ Դուք չգիտեք, թե ով է: Իրականում, ես գիտեմ, թե ով է, բայց չեմ ասի, նրանք հետո կասեն, չեխ չէ, հայ է»:
Հանրային քննարկումներ են սպասվում նաև մյուս համայնքներում, սակայն բնակիչները վստահ են, որ մյուս համայնքներում ևս նույն արձագանքն է լինելու:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2897 դիտում
10:23 27-11-2018
Ռուսական ՎՏԲ բանկը պատրաստվում է շահագործել Թեղուտի հանքավայրը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
298 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում