211652_close_icon
views-count5188 դիտում article-date 23:40 15-04-2021

Կոտայքի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 14-ին ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Գետամեջ գյուղից ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 54-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, չորացված, մանրացված բուսական զանգված:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողն իր տնից ներկայացրեց առանձնապես խոշոր չափի՝ 1 կգ 870 գրամ կանեփի 5 թուփ և ստվարաթղթե երկու արկղ՝ 800 գրամից ավելի կանեփանման զանգվածով։

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը կանեփ է, քաղել է իր տան հետնամասի հողատարածքից՝ իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր