1856 դիտում
14:20 15-04-2021
Տրվել է սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների մեկնարկը
Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հարավային թաղամասի Երեւան-Սեւան մայրուղու թիվ 51 հողատարածքում՝ Հրազդան համայնքի գործող աղբավայրի տարածքում, տրվել է սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։
Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից, արարողությանը մասնակցել են ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ծրագրի մասնակից Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի եւ համայնքների պաշտոնատար անձինք։ Աղբավայրը կառուցվում է «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում։
Նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր եւ երկու մարզերի բոլոր բնակավայրերում ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 միլիոն եվրո է, շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։
Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Արեւելյան Եվրոպայի էներգախնայողություն եւ շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) կողմից:
«Երեւան-Սեւան մայրուղու հարեւանությամբ տեղակայված կոշտ թափոնների կառավարման ժամանակակից գործընթացներով հագեցած աղբավայրի կառուցումը թույլ կտա իրականացնել կոշտ քաղաքային թափոնների հավաքման ու վերամշակման աշխատանքներ, ինչպես նաեւ կապահովի բնապահպանական եւ սոցիալական մեծ օգտակարություն բնակիչների եւ բիզնեսների համար։
Գեղարքունիքի մարզում արմատապես լուծված կլինի բնապահպանական ամենակարեւոր հիմնախնդիրներից մեկը` այն, որ Սեւանա լիճն ու նրա ջրահավաք ավազանը զերծ կմնան կենցաղային աղբի թափոններով աղտոտվելու սպառնալիքից։ Կփակվեն բոլոր շահագործվող աղբավայրերը, իսկ աղբը հավաքելու եւ փոխադրելու համար Մարտունի քաղաքում, ըստ նախագծի, կստեղծվի 1 փոխաբեռնման կետ»,- նշեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը։

Նմանատիպ նյութեր
1607 դիտում
15:15 15-04-2021
Մեկնարկել են ՀՀ-ում առաջին սանիտարական աղբավայրի կառուցման շինարարական աշխատանքները. ՏԿԵՆ
7125 դիտում
14:14 16-06-2016
Թալին-Գյումրի ճանապարհի շինարարական աշխատանքների մեկնարկը կազդարարվի հունիսի 17-ին
Այս բաժնից
976 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին
1084 դիտում
22:33 31-01-2025
ՊԵԿ նախագահը իրանական պատվիրակության հետ քննարկել է հայ-իրանական սահմանի մաքսային ընթացակարգերը
1717 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am