Այս մարդն ուղղակի հիվանդագին սուտասան է, ԱԺ-ում Նիկոլը սուտ էր խոսում Լելե Թեփեի մասին. Գեղամ Մանուկյան
Slaq.am-ը գրում է. Այս մարդն ուղղակի հիվանդագին սուտասան է, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
«Այսօր ելույթում մի դրվագում մեղքը բարդում էր գեներալի որդի, հրամանատար, սա, նա... Այսօր ԱԺ-ում Նիկոլը սուտ էր խոսում Լելե Թեփեի մասին։ Նա հոկտեմբերի 6-ին իր էջում գրել է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ կարևոր որոշում կայացրինք բանակի հրամանատարության հետ։ Այսօր արդեն ձեռքերը լվացած, խղճուկ վիճակում կանգնած ուրիշի վրա է մեղքը բարդել։ Ինքն է գրել, իր կինն է այդ օրը եղել Արցախի նախագահականում։ Ինքն ու կինն են առանձին սենյակից դուրս եկել, Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանն էլ գլուխները կախ սպասում էին, թե ամուսիններով ինչ են խոսել», - ասաց Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց:
Ավելի վաղ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին կոչ էր արել հավաքվել ԱԺ-ի դիմաց:
«Հողատուն հանգիստ վայրկյան չպետք է ունենա ու շարունակի դավաճանությունը», - գրել էր Մանուկյանը: