35332 դիտում
21:12 13-04-2021
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են BMW-ն, Volkswagen Passat-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110-րդ կ հատվածում բախվել են Գյումրիի բնակիչ, 73-ամյա Իգնատոս Ս.-ի վարած Volkswagen Passat մակնիշի, Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Հ.-ի վարած BMW մակնիշի և Ձորակապ գյուղի բնակիչ, 53-ամյա Իշխան Բ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևորներ, Գյումրիի բնակիչ, 71-ամյա Մելինե Ս.-ն, Արևիկ գյուղի բնակիչ, 39-ամյա Շուշան Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամաել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ Ասատրյանը, սակայն մարզի դատախազի հանձնարարականով վթարի փաստով նախաքննություն սկսելու համար ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1858 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)