Պեկինում անհետացած Boeing-ի ուղևորների հարազատների ու ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել
Շաբաթներ առաջ անհետացած «Մալայզիական ավիաընկերության» Boeing 777-200 ինքնաթիռի չինացի ուղևորների մի քանի 10֊նյակ հարազատներ Պեկինում՝ Մալայզիայի դեսպանատան դիմաց ցույցի են անցկացնում: Նրանք Մալայզիայի իշխանություններից ինքնաթիռի հետ տեղի ունեցածի համար պարզաբանում են պահանջում:
Նրանք տեղի ժամանակով ժամը 11։00֊ին հավաքվել էին դեսպանատան մոտ, երբ երեքշաբթի նախատեսված ավիաընկերության ներկայացուցիչների հետ ամենօրյա շփումն իրենց հետ նշված ժամին տեղի չի ունեցել:
Հավաքվածներից մի քանիսը դեսպանատան ոստիկանների ուղղությամբ ջրով լի շշեր էին նետում։ Ոստիկաններին հաջողվել է ետ մղել ցուցարարներին։
Նշենք, որ երկուշաբթի ավիաընկերությունը հայտարարել էր, որ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են: