Անհաջող գողության վերաբերյալ տեղեկությունը չհերքվեց. Կարեն Հեքիմյան
Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ի պատասխան «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ հարցմանը, ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գևորգյան Գեղամը ( լիազորությունները դադարեցված են դատարանի վճռով ) չհերքեց մամուլում և սոցիալական հարթակներում տարածված տեղեկությունը, ըստ որի նույն բուհի պրոռեկտոր Իսրայելյան Արթուրը ԵՊՀ-ից նոութբուք տանելու անհաջող փորձ է իրականացրել:
Գևորգյան Գեղամի հեղինակած պատասխանում տեղ գտած իրավական անգրագիտության դրսևորումներին չեմ անդրադառնում, քանզի ԵՊՀ-ն իրավական խնդիրների լուծման համար ստորաբաժանում ունի՝ բարձր վարձատրվող ղեկավարով հանդերձ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ԱՆՀԱՋՈՂ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԵՐՔՎԵՑ Ի պատասխան <Քաղաքացու իրավունքների պաշտպան> ՀԿ հարցմանը, ԵՊՀ ռեկտորի...
Posted by Karen Heqimyan on 2021 թ. ապրիլի 12, երկուշաբթի