1005 դիտում
16:58 12-04-2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից:
«Ձերդ Գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Հայաստանը կարևորում է Վիետնամի հետ գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և բարի կամքի վրա։
Վստահ եմ, որ վարչապետի պաշտոնում Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների և պետությունների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Վիետնամի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և առաջընթաց», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։

Նմանատիպ նյութեր
1181 դիտում
16:58 02-09-2019
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Անկախության օրվա առթիվ
1129 դիտում
10:47 13-08-2021
Վիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
2763 դիտում
15:46 27-08-2018
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ
Այս բաժնից
643 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
472 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
586 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ