211652_close_icon
views-count4678 դիտում article-date 23:37 11-04-2021

Քրիստինե Վարդանյան. Հարսանիքի մասին ստատուս գրել, վեհ դիրքավորվել և փախչել արցախյան պարտությունից, իրականությունից

«Դուք էլ եք չէ երևի զգում, որ պատրաստ եք քննարկել ամեն ինչ բացի Արցախում տեղի ունեցածը, պարտությունը ու երկրի ներկա իրավիճակը», իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը:

«Գոնե ձեզ խոստովանում եք, որ իրականում ցանկացած հիմար օրակարգով հիմա շեղվելը ինքնապաշտպանություն է։

Դուք ուղղակի հիմարությունների անդրադառնալով փախնում եք իրականությունից, որովհետև իրականությունը պահանջում է լուծումներ գտնել, իսկ հարսանիքի մասին կարելի է ստատուս գրել, լավամարդ լինել, ֆեյսբուքում որպես վեհ դիրքավորվել ու անցնել առաջ։

Թող առաջինը քար նետեն այս ընթացքում որևէ խնջույքի չմասնակցածները։

Հ. Գ. Գումարը ծախսելու ձևը լավագույնս արտահայտում է մարդու արժեհամակարգը։ Այս շրջանում ինձ համար ճոխության ամեն դրսևորում առնվազն անհասկանալի է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր