211652_close_icon
views-count51204 դիտում article-date 19:08 11-04-2021

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են «Նիվան» ու 06-ը. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
 
Ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 296 կմ հատվածում, բախվել են Կապանի բնակիչ, 34-ամյա Հայկազ Ա.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Համբարձում Փ.-ի վարած ՎԱԶ-21214 մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող, վթարիկ հետևանքով 2 վարորդներն ու 06-ի ուղևորներ,Կապանի բնակիչներ, 64-ամյա Արտավազդ Գ.-ն, 35-ամյա Հասմիկ Խ.-ն, 33-ամյա Նելլի Ղ.-ն և 39-ամյա Աննա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
 
 Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, 06-ի միջից դուրս բերել 2 վիրավորի ու մոտեցրել օպերատիվորեն ժամանած Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենային:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր