ԱՄԷ-ն կունենա իր առաջին կին տիեզերագնացը
Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Մուհամեդ բեն Րաշիդ Ալ Մակտումը հայտնել է առաջին արաբ կին տիեզերագնացի անունը:
Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ նշելով, որ խոսքը Նուրա Ալ-Մատրուշի մասին է:
Վարչապետն ընդգծել է, որ նոր տիեզերագնացներին ընտրել են 4 հազար թեկնածուից:
Նրանց դասընթացները կսկսվեն ՆԱՍԱ-ի ծրագրով: