211652_close_icon
views-count2159 դիտում article-date 21:17 09-04-2021

Հայ-ադրբեջանական սահմանին մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել. ՀՀ ՊՆ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը ապրիլի 8-ին և 9-ին չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել:

ՊՆ-ից նաև հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Նմանատիպ նյութեր