211652_close_icon
views-count17071 դիտում article-date 19:21 09-04-2021

Երևանում 3 Հարությունյաններով փորձել են Գաֆէսճեան արվեստի կենտրոնից գողություն կատարել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 8-ին, անձնական ունեցվածքի գողության փորձի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները  Գաֆէսճեան արվեստի կենտրոնից գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել  Երևանի բնակիչներ, 21-ամյա Դավիթ Հարությունյանին, 50-ամյա Արայիկ Հարությունյանին և 27-ամյա Գևորգ Հարությունյանին:

Վերջիններս փորձել են նույն օրը՝ ժամը 00:50-ի սահմաններում, նշված թանգարանի տարածքից գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝  նրանց այդ քայլը տեսանկարահանվել է համալիրում տեղադրված տեսախցկիների կողմից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր