Դուք մի գեղի կլուբ չեք կարող սարքել, դուք ատոմակայան կառուցո՞ղ եք․ Մարուքյանը՝ իշխանություններին. News.am
Փաշինյանը անում է նույն բաները, ինչ ժամանակին արել է Սերժ Սարգսյանը՝ ատոմակայան, ՀՀ-Իրան երկաթգիծ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ իշխանությունն արդեն նախընտրական քարոզարշավ է անում, հայտնում է News.am-ը։
«Նայում են, թե այն ժամանակ ինչ է խոսացվել, ինչ կա տենց հնչեղ, նույնը խոսում են։ Ի՞նչ ատոմակայան, դուք ռազմագերի չեք կարողանում վերադարձնել, դուք ատոմակայան կառուցո՞ղ եք, դուք մի գեղի կլուբ չեք կարող սարքել: Մի հատ մեր իշխանության դեմքին նայեք, ինքը ատոմակայանի հետ ի՞նչ կապ ունի, ատոմակայանից ի՞նչ են իրենք հասկանում, իրենց հեռու պետք է պահել ցանկացած ատոմակայանից»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ իշխանությունն է շահարկել գերիների հարցը դրական իմաստով, փորձել են փիառ անել, թե տեսեք բերում ենք, հիմա չի բերվել ու խայտառակ եղան: