211652_close_icon
views-count3123 դիտում article-date 21:42 08-04-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի  9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 10-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 10-11-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի  9-ին աստիճանաբար կբարձրանա 3-4, ապրիլի 10-12-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի  9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-13-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ապրիլի 10-11-ը սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վ։

Նմանատիպ նյութեր