3240 դիտում
13:35 08-04-2021
Զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու մեջ կասկածվող և հետախուզվող 5131 անձի, դատապարտված 124 անձի նկատմամբ կարող է համաներում տարածվել. Ռուստամ Բադասյան
Առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց, որոնք դատապարտվել են ազատությունից զրկվելու պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ զեկուցելով «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցը:
Նա նշեց, որ այս նախագիծը նպատակ ունի հնարավորություն ընձեռել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց մասնակցելու ՀՀ տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելուն, և հիմքում դրված է մարդասիրության և համերաշխության սկզբունքը:
Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, որ այս օրենքը տարածվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, այսինքն՝ մինչև պատերազմի մեկնարկը 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հատկանիշներով դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:
«Նաև համաներման շահառու են դառնալու նշված հոդվածի հիման վրա հետախուզման մեջ գտնվող անձինք: Անդրադարձ կատարելով վիճակագրական տվյալներին՝ առանձնացրել ենք երկու խումբ վիճակագրական տվյալ: Առաջինը վերաբերում է նախորդ համաներման ակտի կիրառմանն առնչվող վիճակագրական տվյալներին, ինչպես նաև կրկնահանցագործություն կատարած անձանց թվին»,-ասաց նա և հավելեց, որ նախագծով առաջարկվող համաներումը կարող է տարածվել 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող և հետախուզության մեջ գտնվող առավելագույնը 5131 անձի և դատապարտված առավելագույնը 124 անձի նկատմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց արձանագրել մի շատ տխուր վիճակագրություն, ըստ որի ՀՀ-ի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը հետախուզվում է հենց այս հոդվածով: Նա ընդգծեց, որ համաներումը տարածվում է 27 տարին լրացած անձանց նկատմամբ: «Սա քաղաքական որոշում է, փորձ է՝ նոր փուլ, նոր էջ բացելու համար»:

Հարցը դրվեց քվեարկության, դեմ քվեարկող չեղավ, որոշումն ընդունվեց:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
946 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
874 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
931 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին