Մեծ Բրիտանիայի վարչապետին կոչ են արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
«Վարնավա» միջազգային հիմնադրամի ղեկավար Պատրիկ Սուկխդեոն նամակ է գրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների ցեղասպանությունը, որի հետևանքով զոհվել է 3,75 մլն քրիստոնյա՝ հայեր, ասորիներ, սիրիացիներ և հույներ։
«Քրիստոնյաների ցեղասպանության ճանաչումը կօգնի կանխել քրիստոնյաների, հատկապես՝ հայերի ապագա ցեղասպանությունները, որոնք այժմ նույնպես վտանգի մեջ են»,- ասված է նամակում։
Նշվում է, որ «Հայոց ցեղասպանության ճանաչումը ճիշտ և արդարացի քայլ կլինի, որը ցույց կտա՝ ցեղասպանությունները չեն անտեսվում և դրանց կրկնությունն անթույլատրելի է»։
Սուկխդեոն նաև հիշեցրել է Ջոնսոնի թուրք լրագրող պապի՝ Ալի Քեմալի մասին, որը փորձել է քայլեր ձեռնարկել հայերի ցեղասպանության դեմ և ի պատասխան՝ 1922-ին «Օսմանյան կայսրությանն անհավատարիմ լինելու համար Լինչի դատաստանի է ենթարկվել»:
Նշվում է՝ նամակը Դաունինգ սթրիթ է ուղարկվել մարտի 18-ին։