Ապրիլի 7-ի առիթով Առողջապահության նախարարն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 7-ի առիթով ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատուն: Տեղեկացնում է ԱՆ լրատվական ծառայությունը։
Նախարարը շրջել է բաժանմունքներում, տեսակցել ծննդկաններին, հետաքրքրվել նրանց ու նորածինների առողջական վիճակով, շնորհավորել մայրանալու ու օրվա խորհրդի առթիվ: