33627 դիտում
18:30 07-04-2021
Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. Ոսկեվազ գյուղում հայտնաբերվել է 84-ամյա կնոջ այրված դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկին հարակից այգում հրդեհ է բռնկվել և քաղաքացիները մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Նույն ահազանգը ստացվել է նաև ոստիկանության Աշատարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու հրշեջները նշված փողոցի թիվ 35 տան այգու տարածքում հայտնաբերել են 84-ամյա Հայականուշ Կ.-ի դին՝ կիսաայրված վիճակում: Հրշեջները դին մոտեցրել են Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային:
Այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել են խաղողի վազեր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հայկանուշ Կ.-ի մահվան պատճառը եղել է չոր խոտն այրելը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9714 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին