53054 դիտում
09:37 29-09-2023
Ողբերգական ավտովթար Ոսկեվազ գյուղում․ 36-ամյա վարորդը Honda-ով «Հայասի» գործարանի մոտ բախվել է քարե պարսպին և գլխիվայր շրջվել․ դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթաչ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Honda Elysion մակնիշի ավտոմեքենան Ոսկեվազ գյուղի վարչական տարածքում «Հայասի» գինու և կոնյակի գործարանի հարևանությամբ, դեռրս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարե պարսպին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել բնակչի հողամասի տարածքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները, քաղաքացիների օգնությամբ, դին պատգարակով մոտեցրել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի դիատարին։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արմեն Խաչատրյանն ու Հայկ Հարությունյանը։
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարոևոր գործերով ավագ քննիչ Նորայր Խաչատրյանը, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ քննչական խումբը դեպքի վայրի զննություն էր կատարում, ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Նորիկ Ա․-ն է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+