211652_close_icon
views-count44977 դիտում article-date 11:05 06-04-2021

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են Opel-ը, Volvo-ն և ՎԱԶ 2107-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արտավազդ Ս-ի վարած Opel մակնիշի, Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Վահրամ Կ-ի վարած Volvo մակնիշի և Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արտակ Ս- վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ, 37-ամյա Արման Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայք քաղաքի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթւվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր