Ծաղկաձորում՝ խաղատան մոտ կրակոց արձակել են իմքայլական Հայկ Սարգսյանի ընկեր, ՌԴ-ում մարդասպանության մեջ մեղադրված, քրեական անցյալով հայտնի «Չաղ Ռուստամը» և Արթիկի քաղաքապետը
Tert.am-ի տեղեկություններով՝ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի քրեական անցյալով հայտնի ընկեր Ռուստամ Ստեփանյանը, նույն ինքը՝ «Չաղ Ռուստամը», երեկ Ծաղկաձորում միջադեպ է հրահրել: Ըստ ականատեսի՝ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան մոտ կրակոցներ են հնչել, որն արձակել են Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանն ու Չաղ Ռուստամը:
Հարցին, թե ինչի՞ն է հաջորդել կրակոցը, ականատեսը հայտնեց, որ որևէ արտառոց միջադեպ կամ իրադարձություն կրակոցներից առաջ իր ուշադրությունը չի գրավել.«Տպավորություն էր, որ կրակեցին ու վերջ, պատասխան կրակոց էլ չի հնչել, չեմ լսել»:
Թե ո՞ւմ ուղղությամբ են կրակոցներ արձակել, ում է պատկանել վնասված մեքենան, ականատեսն ասաց, որ իրեն հայտնի չէ, չի ճանաչել:
Tert.am-ը պարզաբանում խնդրեց նաև Հայկ Սարգսյանից, քանի որ տեղեկություններ կար, որ առնչություն է ունեցել միջադեպին, սակայն պատգամավորը դա հերքեց. «Ես Ծաղկաձորում մի քանի ամիս առաջ եմ եղել, երեկ էլ ամբողջ օրը տնից դուրս չեմ եկել»:
Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը Ձիթհանքով գյուղից է և մարտի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ, հենց իր կազմակերպմամբ էին Ձիթհանքովի բնակիչները պաստառ պահել Նիկոլ Փաշինյանի թիկունքում:
Մանրամասներն՝ այստեղ
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 4-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան մոտ կրակոցներ են հնչում:
Նշված վայր էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Առաքելյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի պետ Ժաննա Շահնազարյանը:
Արդեն ժամանած ոստիկանները «Ռոյալ» խաղատան ավտոկայանատեղիում հայտնաբերել էին Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին, շարժիչի ծածկոցն ու առջևի թափարգելը եղել են վնասված վիճակում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 1 հատ չկրակված որսորդական փամփուշտ, 1 հատ որսորդական փամփուշտի միջի պոլիէթիլենային միջնադիր (պիժ):
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները նշված միջադեպին՝ որպես կասկածյալ մասնակից, որոնում են Հանրապետության քաղաքապետերից մեկին: