Փաշինյան-Վարդապետյան թիմը ոչ թե խմբակ է, այլ նորմալ կազմակերպված հանցավոր խումբ․ փաստաբան Ամրամ Մակինյանը ձայնագրություն է հրապարակել
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի՝ դատական գործերին միջամտելու մասին, նաև հրապարակել ձայնագրություն։ Գրառման մեջ ասվում է․
«Շատ պատահաբար պարզվեց, որ Փաշինյան-Վարդապետյան թիմը ոչ թե խմբակ է, այլ նորմալ կազմակերպված հանցավոր խումբ, որը բացի ՀԿԳ քննության վարչության գործերն ուղղորդելուց, գործունեություն է ծավալում նաև քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում…պետերն էլ լաաավ օգնում են…
…ԱԱԾ, ի՞նչ կա, ասում էիք Աննան իրավական ու բանկային հարցերով էքսպերտ ա, բա հիմա ի՞նչ կասեք…
…վայելեք ձայնագրությունը և որպես հետգրություն ասեմ, որ այդ անձնավորությանը ճանաչողներից արդեն հատատել են նրա ձայնի իրական լինելը…
…սպասենք տեսնենք էլ ինչ կա…ԱԱԾ ջան, դուք էլ սպասեք…»։