211652_close_icon
views-count1967 դիտում article-date 10:07 05-04-2021

ԱՄՆ իշխանությունները փակել են Գուանտանամո բանտի ամենագաղտնի հատվածը՝ «7-րդ ճամբարը»

Ամերիկյան իշխանությունները փակել են Գուանտանամո բանտի «7-րդ ճամբարը», որում պահվում էին ամենավտանգավոր բատարկյալները; 

Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Զինված ուժերի հարավային հրամանտարությանը։

Նշված բլոկի բոլոր բանտարկյալները տեղափոխվել են հարևան «5-րդ ճամբար»։

Տեղափոխումն անցել է անվտանգ և առանց պատահարների»,-հայտնել են զինվորականները։

«7-րդ ճամբարը» բացվել էր 2006 թվականին և երկար ժամանակ նրա՝ որպես բանտային ճամբար, լինելու փաստի մասին տեղեկություն չկար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է վերջնականորեն փակել Գուանտանամոյի բանտը։

Նմանատիպ նյութեր