1816 դիտում
10:00 21-11-2014
Գուանտանամո բանտի 3 կալանավորի վերադարձրել են Վրաստան
Միացյալ Նահանգների իշխանությունները Կուբայի Գուանտանամո բանտից Վրաստանին են հանձնել 3 և Սլովակիային՝ 2 կալանավորների: Այս մասին հաղորդել է Ria Novosti-ն՝ հղում անելով Miami Herald թերթին:
Ավելի վաղ Վրաստանն ընդունել էր ևս 3, իսկ Սլովակիան՝ 6 նախկին կալանավորի: Նախօրեին ազատ են արձակվել Եմենի և Թունիսի՝ 31-48 տարեկան 5 կալանավորներ: Նրանց պետք է ազատ արձակեին դեռևս 2010 թվականին, քանի որ ԱՄՆ-ն նրանց համարել էր երկրի համար ոչ վտանգավոր հանցագործներ, սակայն ազատ արձակումը ինչ-ինչ պատճառներով հետաձգվել էր:
Ներկա պահին Գուանտանամոյում գտնվում է 143 կալանավոր: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մինչ նախագահ ընտրվելը խոստացել էր, որ կփակի կալանավայրը, սակայն Կոնգրեսը դե-ֆակտոյի իր իրավունքն օգտագործելով՝ արգելափակեց Օբամայի որոշումը:
Նմանատիպ նյութեր
2159 դիտում
10:07 05-04-2021
ԱՄՆ իշխանությունները փակել են Գուանտանամո բանտի ամենագաղտնի հատվածը՝ «7-րդ ճամբարը»
Այս բաժնից
898 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1111 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
841 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը