1745 դիտում
13:15 09-12-2016
Հունգարիայի իշխանությունները փակել են անօրինական միգրանտների ամենամեծ ճամբարը
Հունգարիայի իշխանությունները նախապես հայտարարված ժամկետից 3 շաբաթ շուտ են փակել Բիչկե քաղաքում տեղակայված անօրինական փախստականների ճամբարը։
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, ճամբարը, որն ամենամեծն է Հունգարիայում, գտնվում է մայրաքաղաք Բուդապեշտից ընդամենը 30 կմ հեռավորության վրա։
Իր հերթին BBC-ի թղթակիցը հայտնել է, որ ճամբարում մնացած մոտ 60 փախստականների 1 ժամ են տվել, որպեսզի նրանք հեռանան այնտեղից։ Փախստականների մի մասն ուղևորվել է Ավստրիայի սահմանին մոտ գտնվող վրանային ճամբար, մի մասը՝ Բուդապեշտի անօթևանների կացարան։
Բիչկեի ճամբարը բացվել էր դեռ 1990 թավականին՝ էթնիկ հունգարացիների համար, ովքեր փախել էին հարևան Ռումինիայից։ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի ժամանակ 2015 թվականին ճամբարում էին տեղակայվել ավելի քան 1500 միգրանտներ, սակայն երկրի վարչապետը խոստացել էր, որ որոշ ժամանակ հետո փակելու է ճամբարը։
Նմանատիպ նյութեր
2162 դիտում
10:07 05-04-2021
ԱՄՆ իշխանությունները փակել են Գուանտանամո բանտի ամենագաղտնի հատվածը՝ «7-րդ ճամբարը»
2491 դիտում
16:30 06-09-2016
Ֆրանսիայում ցուցարարները պահանջում են փակել փախստականների «Ջունգլի» ճամբարը. տեսանյութ
Այս բաժնից
748 դիտում
13:54 11-01-2025
Մոսկվայից ու Երևանից չվերթները Սարատովի օդանավակայանից ուղղվել են դեպի այլ օդանավակայաններ
730 դիտում
13:02 11-01-2025
Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել
628 դիտում
12:32 11-01-2025
Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմ