211652_close_icon
views-count5206 դիտում article-date 23:40 04-04-2021

Արա Վարդանյան. Նիկոլ, հիշում ես չէ՞, մինչև վերջին կոպեկ հետ ես տալու

«Լավ մի բան էլ ձեզ պատմեմ Հիմնադրամից 52 միլիարդ դրամ լափած նիկոլի մասին», իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:

Նա մանրամասնել է.

«Պատերազմի օրերին, երբ դեռ չկար որևէ որոշում հիմնադրամի գումարները կառավարությանը փոխանցելու մասին, կառավարությունից սկսեցին զանգել հիմնադրամ և պահանջել անհեթեթ գներով մեկ անձից գնումներ կատարել։

Ընդ որում պահանջում էին ոչ միայն անհեթեթ գներով գնումներ կատարել, այլ նաև անհեթեթ ապրանքներ գնել։

Դե հիմնադրամում էլ իհարկե մնացել են ազգանվեր մարդիկ, որոնք դեմ կանգնեցին այս գնումների իրականացմանը։ Արդյունքում նիկոլը որոշեց գումարը վերցնել հիմնադրամից և գնումները անել այլ եղանակով։
նիկոլ, հիշում ես չէ՞, մինչև վերջին կոպեկ հետ ես տալու...

Հ.Գ. մի փորձեք հերքել ինձ, քանզի դա միայն վատացնելու է ձեր վիճակը։ Շուտով բոլոր ներգրաված անձինք պատասխան են տալու։ Մի ներառեք ձեզ այդ ցանկում...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր