211652_close_icon
views-count4487 դիտում article-date 23:38 03-04-2021

Կապանում տեղեկություն չունեն Փաշինյանի կողմից իրենց մոտ գործուղված Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին

Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով Սյունիք մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ տեղի իշխանությունների հետ հանդիպումներ չի ունեցել։

Նկատենք, որ Ա.Հարությունյանը Սյունիք է մեկնել ապրիլի 1-ին, որի վերաբերյալ գործուղման որոշումը Ն. Փաշինյանն ստորագրել է ապրիլի 2-ին։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2021 թվականի ապրիլի 1-3-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (Գորիս և Կապան)՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով»,- նշված ապրիլի 2-ին ստորագրված Փաշինյանի որոշման մեջ:

«Փաստինֆո»-ն Կապանի քաղաքապետից ճշտեց, թե արդյոք աշխատանքային հանդիպում ունեցել են Կապան այցելած Արայիկ Հարությունյանի հետ եւ ինչ հարցեր են քննարկվել։

«Ես հանդիպում չեն ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական `Արայիկ Հարությունյանի հետ,- ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: Վերջինս նաեւ հավելեց, որ հանդիպման անգամ նման նախաձեռնություն կամ առաջարկ Հարությունյանի կողմից չի եղել:

Թե հարկատուների հաշվին Սյունիք մեկնած Արայիկ Հարությունյանը ում հետ է հանդիպել ու ինչ է քննարկել Գորիսում ու Կապանում պաշտոնական որեւէ հաղորդագրություն չի տարածվել, իսկ տեղական իշխանություններն էլ անտեղյակ են։

Նմանատիպ նյութեր