211652_close_icon
views-count2513 դիտում article-date 15:35 03-04-2021

Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 8-ին օդի ջերմաստիճանը  ցերեկային ժամերին կհասնի +27․․․+30, Արարատյան դաշտում և Երևանում +26․․․+28 աստիճանի:

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 3-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի  4-8-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝ ապրիլի 3-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր