211652_close_icon
views-count1890 դիտում article-date 15:09 03-04-2021

Սահմանամերձ Որոտան բնակավայրում, սահմանի երկայնքով իրականացվել է ծառատունկ

Սահմանամերձ Որոտան բնակավայրում, սահմանի երկայնքով իրականացվել է ծառատունկ` Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի մասնակցությամբ։

Այս մասին տեղեկացավ Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:

«Ծառատունկ Որոտանում` ի նշան հայի կենսունակության և հավերժ գոյության

Սահմանամերձ Որոտան բնակավայրում, սահմանի երկայնքով իրականացվել է ծառատունկ` Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի մասնակցությամբ։ Ծառատունկն իրականացվել է գորիսեցի Մհեր Տատինցյանի նախաձեռնությամբ։ Ծառ տնկելը նշանակում է, որ հաստատում ենք` մենք մեր հողի տերն ենք, այստեղ ապրել ենք, ապրելու ենք և հզորանալու։

«Քանի կա հայի պայքարող ոգին՝ մենք կանք, կլինենք ու կշատանանք»:

Նմանատիպ նյութեր