211652_close_icon
views-count1845 դիտում article-date 22:38 02-04-2021

Կապիտոլիումը փակել են անվտանգության սպառնալիքի պատճառով. 2 ոստիկան վնասվածք է ստացել

Կապիտոլիումի մուտք ու ելքը փակել են անվտանգության սպառնալիքի պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով ականատեսներին:

Այլ աղբյուրներ նշում են, որ անհայտ անձը ավտոմեքենայով մխրճվել է Կապիտոլիումի անցակետի մոտ ոստիկանության մի խումբ սպաների վրա ։ Վիրավորվել են ոստիկանության երկու սպա:

Նախնական տվյալներով, Կապիտոլիումի ոստիկանությունը զենք է կիրառել անհայտ մեքենայի շարժը կանխելու համար:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր