211652_close_icon

Դրամի կայունացումը՝ ապրիլի վերջից. մինչ այդ դոլարը շարունակում է արժևորվել. «Ժամանակ»

views-count5929 դիտում article-date 10:01 02-04-2021
«Ժամանակ» թերթը գրում է. «Անկախ բոլոր կանխատեսումներից, որ ապրիլ ամսին դրամի արժեզրկման գործընթացը կկանգնի ու անգամ որոշակի կայունացում կնկատվի, դոլարը շարունակում է արժևորվել։ Երեկ արդեն 1 դոլարը արժեր 530 դրամ։

Ֆինանսական շուկայի մասնագետ Արամ Կայֆաջյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դրամի արժեզրկման համար մի շարք գործոններ են դեր խաղում, բայց հիմնական գործոնը արտարժույթի նկատմամբ առաջարկն ու պահանջարկն է։

«Տվյալ դեպքում ավելի հավանական է, որ կա ավելի շատ պահանջարկ, քան առաջարկ։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ ապրիլի վերջին արդեն կայունություն կգնա»,- ասաց Կայֆաջյանը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր